Ապրիլի 26

Եզդիների մասին

Մեծ թվով եզդիներ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին բնակություն են հաստատել Ռուսական կայսրությունում՝ մանսավորապես ժամանակակից Հայաստանի և Վրաստանի տարածքներում, որպեսզի խուսափեն կրոնական հալածանքներից։  Կրոնական հետապնդումները իրականացվում էին օսմանյան թուրքերի և սուննի քրդերի կողմից, որոնք ցանկանում էին եզդիներին դարձնել իսլամադավան։ Հայոց ցեղասպանության ժամանակ եզդիները հայերի հետ միասին ենթարկվել են ջարդերի, ինչի պատճառով շատերը փախել են Արևելյան Հայաստան, որը այդ ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության կազմում։ Եզդիների առաջին դպրոցը Հայաստանում բացվել է 1920 թվականին։ Հայաստանում բնակվող եզդիները հայ-ադրբեջանական հակամարտության տարբեր փուլերում ակտիվ մասնակցություն են ունեցել հակամարտությանը և աջակցել հայկական կողմին։ 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին եզդիները նույնպես մասնակցություն են ունեցել։ Նրանցից Քյարամ Սլոյանը, ով հանդիսանում էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զոհվել է մարտի դաշտում, իսկ դիակը խոշտանգվել և գլխատվել։ Հայաստանի ընտրական օրենսգիրքը եզդի փոքրամասնության համար խորհրդարանում երաշխավորում է մեկ տեղ։


Posted 26 Ապրիլի, 2024 by levonharoyan in category հայրենագիտություն 5

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*