Մայիսի 13

Եռօրյա ճամբար Գյումրիում

Առաջին օր

Առաջին օրը մենք գնացինք Արույճի տաճարը։ Ուտելիք կերանք, մտանք եկեղեցի և նկարվեցինք։ Հետո գնացինք քարավանատուն հին ժամանակ կար նմանատիպ հյուրանոց, որտեղ պահում էին կենդանիներ։ Հետո գնացինք Լենագան Հյուրանոց։ Այնտեղ մեր ուտելիքները դրեցինք, վեշերը և պայուսակները։ Հետո իջանք ֆուտբոլ խաղալու, ուտելիք կերանք գնացինք նստեցինք ադրակցիոն, նշեցինք Համբարձումը կերանք պաղպաղակ և գնացինք Հյուրանոց։ Այնտեղ նորից իջանք անուն գոռոցի խաղալու, ուտելիք ուտել, սեղային խաղ խաղալ, և գնացինք քնելու։

Երկրորդ օր

Երկրորդ օրը մենք արթնացանք, ուտելիք կերանք, ֆուտբոլ խաղացինք և պարապեցինք։ Գնացինք նայել զինեգործության և դարբնության մասին։ Հետո գնացինք պոնչիկ մոնչիկ կերանք և գնացինք հյուրանոց։ Խաղացինք անուն գոռոցի, ուտելիք կերանք, երգեր երգեցինք և գնացինք քնելու։

Երրորդ օր

Երրորդ օրը մենք պարապեցինք մարզիչի հետ ֆուտբոլ խաղացինք և հազնեցինք հյուրանոցը։ Գնացինք Արհեստների-Արվեստների թանգարան։ Հետո գնացինք Մինաս Ավետիսյանի թանգարան։

Ապրիլի 30

Արհեստներ-Արվեստների մասին

Զինեգործություն-Հայաստանում զարգացած են եղել արհեստի գրեթե բոլոր ճյուղերը, որոնց մեջ, որպես առանձին ուղղություն կիրառվել է զինագործությունը։ Հայկական բանակում կիրառվում էին հետևյալ զինատեսակները. պարսատիկ, նետ ու աղեղ տեգ սուր, թուր
վաղր և այլն: Հայտնի էր նաև, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համակարգի ձեռնարկություններից էր նաև Երևանի հղկող հաստոցների գործարանը, որ 2000-ականների սկզբին սեփականաշնորհվեց։

Գինեգործություն-Ըստ գինեգործության համաշխարհային կազմակերպության 2007 թվականի տվյալների, հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի։ Հայկական լեռնաշխարհում հնուց  վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, որն ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին։

Ապրիլի 26

Եզդիների մասին

Մեծ թվով եզդիներ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին բնակություն են հաստատել Ռուսական կայսրությունում՝ մանսավորապես ժամանակակից Հայաստանի և Վրաստանի տարածքներում, որպեսզի խուսափեն կրոնական հալածանքներից։  Կրոնական հետապնդումները իրականացվում էին օսմանյան թուրքերի և սուննի քրդերի կողմից, որոնք ցանկանում էին եզդիներին դարձնել իսլամադավան։ Հայոց ցեղասպանության ժամանակ եզդիները հայերի հետ միասին ենթարկվել են ջարդերի, ինչի պատճառով շատերը փախել են Արևելյան Հայաստան, որը այդ ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության կազմում։ Եզդիների առաջին դպրոցը Հայաստանում բացվել է 1920 թվականին։ Հայաստանում բնակվող եզդիները հայ-ադրբեջանական հակամարտության տարբեր փուլերում ակտիվ մասնակցություն են ունեցել հակամարտությանը և աջակցել հայկական կողմին։ 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին եզդիները նույնպես մասնակցություն են ունեցել։ Նրանցից Քյարամ Սլոյանը, ով հանդիսանում էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զոհվել է մարտի դաշտում, իսկ դիակը խոշտանգվել և գլխատվել։ Հայաստանի ընտրական օրենսգիրքը եզդի փոքրամասնության համար խորհրդարանում երաշխավորում է մեկ տեղ։

Ապրիլի 12

Քրդերի հարցեր

Որ թվականին են սկսել քրդերեն գրել հայերեն տառերով։

1920 թվականին

Քրդերի մասին առաջին ֆիլմը, որն էր եղել և երբ էր նկարահանվել։

Քրդերի մասին առաջին ֆիլմը՝ Զարեն էր և նկարահանվել է 1926 թվականին Հայֆիլմի կողմից

Որ թվականին Հայաստանի շատ քրդեր դարձել են դրանց զոհը և աքսորվել Հայաստանից դեպի Սիբիր և կենտրոնական Ասիայի հանրապետություններ

1937 թվականին՝ Ստալինյան բռնաճնշումներ ժամանակ, Հայաստանի շատ քրդեր դարձել են դրանց զոհը և աքսորվել Հայաստանից դեպի Սիբիր և կենտրոնական Ասիայի հանրապետություններ

Որ երկիրն էր հակամարտության բռնկումից հետո Հայաստանում բնակվող քրդերի մեծ մասը լքել երկիրն ադրբեջանցիների հետ միասին, որոնց հետ փոխկապակցված էին կրոնական, մշակութային և բարեկամական հարաբերություններով։

Ղարաբաղյան հակամարտության բռնկումից հետո Հայաստանում բնակվող քրդերի մեծ մասը լքել է երկիրն ադրբեջանցիների հետ միասին, որոնց հետ փոխկապակցված էին կրոնական, մշակութային և բարեկամական հարաբերություններով[6]։


Փետրվարի 6

-1-638

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել էՏյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    Տիրոջն ընդառաջ:
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:
    Կապ ունեին, որ ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    Այնտեղ մենք երգում էինք և ամեն անգամ քիչ-քիչ կրակ էր վառում։ և հետո ամեն մեկը հերթերով թռնում էր կրակի վրա
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:

Տիրոջն ընդառաջ գնալն է:

Նոյեմբերի 7

Իմ սիրելի Երևանի անկյունը

Բարև ձեզ: Այսօր ես կասեմ թե որտեղ են գնացել: Մենք միշտ գնում էինք ուրիշ հետաքրքիր տեղեր: Մենք գնացել էինք Մարտիրոս սարյանի, Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի արձան: Մենք միատել վերցնում էինք ուրիշ իրեր, որ հավես ունենաինք զբաղվելու:

Հոկտեմբերի 6

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

պատմ
պատմու

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն, անհրաժեշտ պետք է իմանալ, որ իմանաք թե ինչքան հզոր էր եղել Հայաստանը և իմանանք մեր հայրենիքի պատմությունը:

2. Ւ՞նչ է դարը:
Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը:

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
Հիսուս Քրիստոսի ծնվելուց առաջ

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:
քսանմեկերորդ դար

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ առաջին դար, 301թ չորրորդ դար, 2019թ քսանմեկերորդ դար, 405թ հինգերորդ դար, 451թ հինգերորդ դար, 1031թ տասնմեկերորդ դար, 1890թ տասնիներորդ դար, 1900թ տասնիներորդ դար, 678թ յոթերորդ դար, 980թ տասերորդ դար, 760թ ութերորդ դար, 540թ վեցերորդ դար:

Սեպտեմբերի 8

Իմ ամառը

Այս ամառ ես գնացել էի Կիպրոս որը մայրաքաղաքը Լառնակա է: Այնտեղ ամեն ինչ լավ էր բասեյն կար, ծով, համով ուտելիքներ և այլն: Հետո ես գնացել եմ տատիկիս և պապիկիս մոտ այնտեղ ամեն ինչ հավես էր այդ ժամանակ նոր հեռախոս ունեցա պապիկիս ծնուդին հավես անցկացնում էինք, պարում էինք հավեսով: Հետո գնացի Երևան այնտեղ մամաս պապաս աննկնկալ են պահել ես այդ ժամանակ ուրախ էի և այնտեղ բասեյն էր որը մինիմումը 145 սմ էր մակսիմումը 250 սմ հետո մեզի նվիրեցին Երևան պարկի տոմս և մենք գնացել էինք Երևան պարկ: