Ապրիլի 26

Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն

Առաջադրանքներ

1․ Պատմվածքի համար ավարտ մտածեք։

Հետո մարդիկ վատ էին զգում տատիկի համար և փորձում էին այնպես անել, որ տատիկը չհուզվեր։

2․ Ստեղծված իրավիճակում ո՞վ էր մեղավոր։ Պատասխանը պատճառաբանեք։

Իմ կարծիքով մեղավորը եղել էր կոնդուկտորը

3․ Նկարագրեք Ջեկոյին։

Փոքր, զվարթ, անհանգստացած, բարի։

4․ Սևով ընդգծված նախադասությունները դուրս գրեք և կարմիրով նշեք այդ նախադասությունների ենթական և ստորոգյալը։

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։

Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ

նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

Ապրիլի 26

Եզդիների մասին

Մեծ թվով եզդիներ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին բնակություն են հաստատել Ռուսական կայսրությունում՝ մանսավորապես ժամանակակից Հայաստանի և Վրաստանի տարածքներում, որպեսզի խուսափեն կրոնական հալածանքներից։  Կրոնական հետապնդումները իրականացվում էին օսմանյան թուրքերի և սուննի քրդերի կողմից, որոնք ցանկանում էին եզդիներին դարձնել իսլամադավան։ Հայոց ցեղասպանության ժամանակ եզդիները հայերի հետ միասին ենթարկվել են ջարդերի, ինչի պատճառով շատերը փախել են Արևելյան Հայաստան, որը այդ ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության կազմում։ Եզդիների առաջին դպրոցը Հայաստանում բացվել է 1920 թվականին։ Հայաստանում բնակվող եզդիները հայ-ադրբեջանական հակամարտության տարբեր փուլերում ակտիվ մասնակցություն են ունեցել հակամարտությանը և աջակցել հայկական կողմին։ 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին եզդիները նույնպես մասնակցություն են ունեցել։ Նրանցից Քյարամ Սլոյանը, ով հանդիսանում էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զոհվել է մարտի դաշտում, իսկ դիակը խոշտանգվել և գլխատվել։ Հայաստանի ընտրական օրենսգիրքը եզդի փոքրամասնության համար խորհրդարանում երաշխավորում է մեկ տեղ։