Ապրիլի 30

Արհեստներ-Արվեստների մասին

Զինեգործություն-Հայաստանում զարգացած են եղել արհեստի գրեթե բոլոր ճյուղերը, որոնց մեջ, որպես առանձին ուղղություն կիրառվել է զինագործությունը։ Հայկական բանակում կիրառվում էին հետևյալ զինատեսակները. պարսատիկ, նետ ու աղեղ տեգ սուր, թուր
վաղր և այլն: Հայտնի էր նաև, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համակարգի ձեռնարկություններից էր նաև Երևանի հղկող հաստոցների գործարանը, որ 2000-ականների սկզբին սեփականաշնորհվեց։

Գինեգործություն-Ըստ գինեգործության համաշխարհային կազմակերպության 2007 թվականի տվյալների, հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի։ Հայկական լեռնաշխարհում հնուց  վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, որն ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին։