Մարտի 19

շարահյուսություն, առաջ․՝ 296-299

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։ Նրանք շատ քիչ են պատահում։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում։ Որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ»։ արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած            երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր             երգչուհու հետ:
            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:

Ա և Բ խմբում միշտ բառերը տեղափոխվում են

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: — Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:             Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա      ամրոցում։

Թագավորությունից բերած զարմանալի իր ստորգետնյա  ամրոցում իրերը թաքցրեց։


            Մատենադարանի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:



            Ֆրանսիայի մի քարանձավում  գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա          պատմություն ունեցող նկարներ:

Ֆրանսիայի մի քարանձավում ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ են գտնվել

Մարտի 11

Հ․ Թումանյան «Արծիվն ու կաղնին»

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

1898

Առաջադրանքներ

  1. Համացանցից կարդա և իմացիր թե դարը քանի տարի է ու գրիր 500 տարին քանի՞ դար է։
    500 տարին 5 դար է;
  2. Բալլադից դուրս գրիր ածանցավոր 2 բառ և դրանց ածանցներով նոր բառեր կազմիր։
    Անզոր-ան+զոր
    Անխելք

    Անկոտրում-ան+կոտրում
    Անկապ
  3. Քո կարծիքով ո՞վ էր ավելի դիմացկուն․ պատասխանդ հիմնավորիր։

    Իմ կարծիքով ավելի դիմացկունը կաղնինն էր
Մարտի 1

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Փետրվարի 27

235- 249

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների:

Ես-Տիգրան
Ես-Նվարդ
Դու-տղա
Նա-վարորդը


Նա — Անանիա Շիրակացին:

            — Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
            Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:
            Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
            Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
            Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:
            Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:

236. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

Այս բառերը ցույց են տալիս անձ։

237Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:

Ա․-Ես, դու, նա
Բ․-Մենք, դուք

238. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.
Բ. Դու, դուք.
Գ. նա, նրանք:



Տեքստն ուշադիր կարդա և հիշիր։

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Բայեր

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ-ամպեդ, ծաղիկ-ծաղկել, վար-վարել, կար-կարել, երգ-երգել, ժողով-ժողովել, օճառ-օճառել:
բ) Գող-գողանալ, վախ-վախենալ, քար-քարանալ, մահ-մահանալ, մանուկ-մանկանալ, էջ-էջել(իջ), մայր-մայրանալ:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկ-գեղեցկանալ, հպարտ-հպարտանալ, տգեղ-տգեղանալ, մեծ-մեծանալ, փոքր-փոքրանալ, չար-չարանալ, չոր-չորանալ, թարմ-թարմանալ, խոնավ-խոնավել, սև-սևանալ, բարձր-բարձրանալ, մանր-մանրանալ, ճերմակ-ճերմակալ, ծանր-ծանրանալ:

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ- բզզոց- բզզալ
 դը՜ռռ- դռռոց- դռռանալ
 չրը՜խկ- չրխկոց- չրխկալ
 խը՜շշ-խշշոց- խշշալ
 ծի՜վ-ծի՜վ- ծիվ-ծվ-ծվոց- ծվ-ծվալ

տը՜զզ-տզզոց- տզզալ

 կը՜ռռ-կռռոց- կռռալ

 թը՜խկ-թխկոց- թխկալ

 մը՜ռռ-մռռոց- մռռալ

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստել, սահել, վազել, կարդալ, խաղալ, տեսնել, հասնել, հագնել, փախենալ, սառել, թռչել:

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Ուշադրություն դարձրու բառի վերջավորությանը։  Ա և Բ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ, վախենալ:
Ա խմբում նրանց նախավերջին տառը ՝՝ե՝՝ է։ Իսկ Բ խմբում նրան նախավերջին տառը ՝՝ա՝՝ է։

249. Ըստ նախորդ վարժության՝ բայերը բաժանի՛ր երկու խմբի և այդ խմբերն անվանի՛ր:

Ա․ Նստել, սահել, վազել, տեսնել, հասնել, հագնել, սառել, թռչել, գրել, հրել, վազել, քայլել,սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել

Բ․կարդալ, խաղալ, վախենալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ։

Փետրվարի 26

Հ․ Թումանյան «Հսկան»

Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,

Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,

Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու:
Մինչև ուր որ քըշեր, տաներ,
Իր աշխարհքի սահմանն էն էր.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Մի անգամ էլ էս իշխանը
Երբ նըստած էր իրեն տանը,
Լեղապատառ ներս ընկավ տուն
Իր հոտերի վերակացուն.

— Ապրած կենաս, մեր տեր իշխան,
Հապա՜, էսպես հրաշք մի բան.
Արածում էր ծովի ափին
Բազմությունը քո հոտերի,
Մին էլ տեսնենք՝ ծովի միջին

Մի վիթխարի մարդ է գալի:
Մի վիթխարի մարդ եմ ասում,
Որ մենք իր մոտ լու ենք չընչին,
Ծովը մինչև ծունկն է հասնում,
Իսկ գըլուխը ամպի միջին:

Եկավ, կանգնեց մեր հանդիման
Ու որոտաց ամպի նըման.
«Ո՞վ է, ասավ, էսպես բերում
Թողնում ապրանքն իմ հանդերում.
Կորե՛ք իսկույն, դուք մարդուկներ,

Ձեռըս քանի չի հասել դեռ…»
Էն ժամանակ վեր կացա ես
Ու պատասխան տըվի էսպես.
«Էդ սևակնած, մութ ամպերում
Զուր ես էդքան բարձըր գոռում.

Ով էլ լինես, ուսկից էլ գաս,
Էս մի բանը լավ իմանաս,
Դու, երկնահաս, ահեղ հըսկա,
Մեծ իշխանի ապրանքն է սա,
Ո՞վ է գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգա նըրա դիմաց»:
Բայց ինձ իսկի չըլսեց էլ
Էն անճոռնի աժդահակը,
Էն ամպերից ցած կըռացավ,
Ձեռը կոխեց ծովի տակը,

Դուրս հանեց մի ձուկն ահագին
Ու դեմ արավ արեգակին,
Որ խորովի…» — Հազիվ էսքան
Պատմեց հովիվն իշխանական
Ու վեր ընկավ, շունչը փչեց․․․

Առաջադրանքներ

  • Պատմեք իշխանի մասին՝ մջբերելով բալլադից հատվածներ։
    Իշխանը եղել էր մեծ,ուժեղ,չար։
  • Ըստ հեղինակի իշխանի մեծությունն ինչով էր չափվում․

բարությամբ
համբերատարությամբ
չարությամբ
հարստությամբ
հզորությամբ

  • Ինչո՞ւ հսկան չվախեցավ Մեծ իշխանից։

Որովհետև իշխանը մարդ է իսկ հսկան հսկա է

  • Դեղինով նշված ածականները դրեք համեմատության աստիճաններով։
    ՈՒժեղ-ավելլի ուժեղ ամենաուժեղ
    Հեռու- ավելի հեռու, ամենահեռու
    Վիթխարի- ավելի վիթխարի, ամենավիթխարի
    չնչին-ավելի չնչի, ամենաչնչի
  • Մոխրագույնով նշված բառերի ածանցներն առանձնացրեք, դրանցով նոր բառեր կազմեք։
    Անթիվ-ան+թիվ
    Անխելք
    Անքանակ-ան+քանակ
    Անուղեղ
    Բազմություն-բազմել+ություն
    օգնություն
    Մարդուկներ-մարդ+ուկներ
    Թզուկ
    Ահեղ-Ահ+եղ
    ՈՒժեղ
  • Բալլադից դուրս գրեք ներգայական հոլովով դրված 4 բառաձև։

    Դարում, աշխհարում, աչքում, ամպերում
Փետրվարի 22

ՈՒրախ գիշեր

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը Հայրենիքից գաղթող էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր Շարունակ մեկով զբաղվաց նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների բոմբյունը, էն աղմուկը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն Շարունակ էր մեկով զբաղվից ։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։ — Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութը, տխրադեմ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կպաչեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։

Փետրվարի 21

Լեզվական աշխատանք․առաջադրանքներ՝ 224-230

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,       ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,       ամենից երկար, ամենից բարձր:

Բոլոր խմբերում կամաց-կամաց մեծանում է

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝


ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ-վատագույն, ամենից վատ
Գեղեցկագույն-ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ
Բարձրագույն-ամենաբարձր, ամենից բարձր
Ամենաազնիվ-ազնվագույն, ամենից ազնիվ
Ամենից հզոր-ամենահզոր,հզորագույն
Ամենից ահեղ-ահեղագույն, ամենաահեղ
Համեստագույն-ամենից համեստ, ամենահամեստ
Ամենահին-հնագույն, ամենից հին
Ամենից ծանր- ամենածանր, ծանրագույն
Ամենալուրջ-լրջագույն, ամենից լուրջ
Ամենից խոշոր-ամենախոշոր, խոշորագույն

226. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվի։

Օրինակ՝


Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

            Աղի սառույցը ավելի ծանր է, քան ջուրն, այդ պատճառով էլ ջուրը չի     սուզվում:

            Ծովային փոքր, բայց թունավոր շնաձկներին ավելի վտանգավոր են, քան         կենդանիներին:

            գրավորը ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք          արտահայտելու, քան բանավոր խոսքն:

            Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը             աղմկոտ երաժշտությանը համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ         շնաձուկը:

            հատկանիշը ցույց է տալիս առարկայի ածական(որպիսություն):
 
            Գերազանցությունը հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն             հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ        Առարկայի:

            Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,         քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, —ագույն ածանցներով:

Թվական

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեսուն, քառասուն, հիթսուն, վաթսուն,յոթանասուն,         ութանասուն, ինսուն:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,             յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Ինչսունինից ցածր թվերը ունեն կից գրություն իսկ իննսունինից բարձրը ոչ։

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65, 48, 107, 93, 6087, 4321, 786

Վաթսունհինգ, քառասունութ, հարյուրյոթ, ինսուներեք, վեցհազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ

Փետրվարի 20

Լեզվական աշխատանք․առաջադրանքներ՝ 216- 222

Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):   Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն     հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ     գերազանցությունը:
           
Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,         քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, —ագույն ածանցներով:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝  քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

            Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Տխուր քույր, ուժեղ եղբայր, աշխատող մայր, բարձրահասակ հայր, ուրախ տատիկ,  մեծ պապիկ

217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

            Անսիրտ, անվախ, քարե, մայրիկ, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ,             եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:


Սրտային, անվախ, քարե, մայրիկ, երկնային, արևոտ, փայտե, լեռներ, փողոցային, երկաթային, օդային, ծաղկե, եղբայրական, ոսկե, արծաթային, ծովային, Ամերիկական,

 Ֆրանսիական, Գերմանական

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:


Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստերը ըստ մտքի։

            Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:


            Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ,  հավերժական, կենդանական,  մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:


            Երբ վայրի տափաստաններից բարձրանում ենք դեպի լեռնային մարգագետինները և գնում             դեպի բարձր ձյան սահմանը, սնմատչելի աշխարհն աղքատանում է:  լեռնագագաթներին             ամենից շատ ոչխարներն ու քարայծերն են լինում: Նրանք սիրում են     կանգնել ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ սարերին ու դաշտերին:

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր,   կապույտ,   արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ,  գողտրիկ։

            Գետնի վրայով մաքուր ու թափանցիկ գետեր, անուշահամ ու սքանչելի առվակներ են հոսում, գետնի տակից տարբեր  աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են,             լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն բարձր լճեր կան: Երկրագնդի հորդահոս լճի՝ Բայկալի ափերը             երիզող լեռներն ասես մշուշի վրա են կախված: Ձգվում է գեղատեսիլ լիճը        հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը  ջուր ունի: եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
            Մեր հանրապետությունը լճերով  է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ      իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի լիճ կա: Նա այնքան հորդահոս ջուր        ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Փետրվարի 6

Լեզվական աշխատանք 184-191

184. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:
Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձեր և իրեր:

185. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Առյուծ (ի՞նչը) մռմռում էր. երեի նեղացրել էին:

Երեխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Մարդը (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Կենգուռու (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

Կատուն (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Թոռնիկը (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Տեքստը կարդալ, հասկանալ, կարողանալ ներկայացնել

Առարկա ցույց տվող բառերը գոյականներ են:
Պատասխանում են ո՞վ, ի՞նչ հարցերին:
Գոյականները լինում են հատուկ և հասարակ: Հատուկ անունը առարկաներից ամեն մեկին տրվող առանձին անունն է և սկսվում է մեծատառով: Հասարակ անունը առարկաներին տրվող ընդհանուր անուն է և սկսվում է փոքրատառով:
Մարդկանց տրվող հատուկ և հասարակ անունները անձ ցույց տվող գոյականներ են և պատասխանում են ո՞վ հարցին: Մնացած բոլոր գոյականները պատասխանում են ի՞նչ հարցին:

186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր                         բ) Մանուկներ                     գ) Հատիկներ
      դեղձանիկներ                                երեխա                                 կապիկներ
      վագրեր                                            պատանիներ                      ձագուկներ
      առյուծներ                                       երիտասարդներ                            կանայք
      սիրամարգ                                      մարդիկ                                տանտիկիններ

187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:

Ա խմբում գրված են մի հոգի իսկ Բ խմբում շատ են։

188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրեր, մատանիներ, տատեր, կատուներ, թութակներ, գրպաններ:

189. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
1. Գոյականը քանի՞ թիվ ունի:
Երկու հոգնակի իսկ գոյականը ունի երկու թիվ։
2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը։
Քիչ
3. Ի՞նչ է ցույց տսգիս գոյականի հոգնակի թիվը։
Շատ

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք, տատ, պապ:
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.
Գրպան, սեղան, թռչուն, մատյան, պանրագործարան
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

Նյութը կարդացեք շատ ուշադիր, որ հասկանաք և կարողանաք որևէ մեկին բացատրել։

Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկիցավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում ր կամ ներ մասնիկների օգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկ բառերին, ները՝ բազմավանկ)