Դեկտեմբերի 4

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հասնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր, բառարանով բացատրիր
    Բացատել- Իրարից հեռացնել
    Պարծենալ-Իր արժանիքների՝ խրախուսելի արարքների ևն գիտակցությամբ իրեն բավարարված զգալ
    Դալար-չոր
    Շքեղ-անշուք
    Գազանիկներ-կենդանիներ
    շոյել-Ձեռքը մեղմ՝ քնքշաբար քսել
  2. Դեղինով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով:
    Ընկերություն-ընկեր
    Բուրմունքով-բույր
    Գեղեցկությամբ-գեղեցիկ
    Լռեցին-լուռ
    Բվին-բու
  3. Սևացրած բառերում գծիկների փոխարեն լրացրու բաց թողնված տառերը։ Գրելուց հետո բառարանով ինքդ քեզ ստուգիր։
    Ամանորյա-Ամանորին հատուկ
    Հասնել-Գնալով՝ ընթանալով հանգել որևէ տեղի՝ ժամանել որևէ տեղ
    Երբ- Որպես հարցական դերանուն՝ Ո՞ր ժամանակ
    Առաջին-միջին
    Խնդրել-հրամայել
    Զարդարել-այլանդակել
  4. Տեքստի մեջ վադագույնով ընդգծիր այն հատվածը, որից իմացանք, թե ինչու Ձմեռ Պապը փշատերևին «Տոնածառ» անվանեց:
  5. Բնութագրեք փշատերևին հատկանիշով:
    Փշատերևը բարի էր, ուժեղ էր, ուրախ էր:
  6. Ինչո՞վ էին աշնանը պարծենում անտառի ծառերը:
    Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հասնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
  7. Քո կարծիքով ինչո՞ւ եղևնին իր խաղալիքները կախեց մյուս ծառերի վրա: Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։
  8. Ընդամենը մեկ բառով ասա

Ա. Ինչպիսի՞ն էր այս պատմվածքը

ՈՒրախ

Բ. Ի՞նչ գույնի էր

Գույնզգույն

Գ. Ի՞նչ զգացիր
բարություն