Հոկտեմբերի 31

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    Հողմ-Ուժեղ քամի
    Լայն-Ընդարձակ
    Գահ-Իշխանություն
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    Վաղուց-Հիմա
    Բարձր-Միջին
    Չար-Բարի
    Բաժանել-Միացնել
    Լայն-Նեղ
    Տանել-Բերել
    Միասին-առանձին
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»-Ծառի
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։ Ինձ դուր են գալիս սև ամպերը, որովհետև ես սիրում եմ սև գույնը:
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

Մի անգամ ամպը մենակ էր և մենակ աշխատում էր: Հետո մտածում էր-Էս ինչքան լավ է ,որ առանձին եմ աշխատում:

Հետո սկսեցին ամպեր ավելանալ- մեկը՝ կապույտ, մեկը՝ կարմիր ու այդպես: Հետո ամպին դուր չեկավ, որ ավելանում են ամպեր և ամպը նեղացավ ու գնաց:


Posted 31 Հոկտեմբերի, 2022 by levonharoyan in category Uncategorized

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*