Նոյեմբերի 24

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Բարև ձեզ: Ես Լևոնն եմ, այսօր ես կպատմեմ դեպի Մատենադարան ճամփորդության մասին: Այնտեղ ասում են, որ հայերը մագաղաթի համար օգտագործում էին հորթի կամ ուլի կաշի: Մեծ մագաղաթի համար հորթի կաշի էին օգտագործում, իսկ շատ փոքր մագաղաթի համար՝ ուլի: Երբ մագաղաթ էին ստեղծում, այդ ժամանակ սկսվեց պատերազմ և նրանք մագաղաթը պահում էին հողի մեջ և հիմա էլ շատ մագաղաթներ պահվում են Թուրքիայում: Ես նաև տեսել եմ ամենափոքր մագաղաթե գիրքը, որը լուցկու տուփի չափ էր:

Ես նաև իմացել եմ, որ երբ Մեսրոպ Մաշտոցը գնացել է դպրոց, այնտեղ անընդհատ խփում էին քանոնով դասերից ուշանալու, լավ չլսելու համար և այլն:

Լսել եմ նաև, որ Որդան կարմիրը ապրում է Արարատյան դաշտում: Որդան կարմիրից ստանում էին կարմիր գույն:

+


Posted 24 Նոյեմբերի, 2022 by levonharoyan in category հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*