Նոյեմբերի 15

Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես:

Paint-ով գծեք համապատասխան գծագիրը և լուծեք առաջարկված խնդիրները։ Կարող եք կազմել ու առաջարկել նմանատիպ խնդիրներ։

1․Հաշվի՛ր 15 մմ, 14 մմ, 16 մմ և 17 մմ կողմերով քառանկյան
պարագիծը։

P=15+14+16+17=62 մմ

2․Հաշվի՛ր 3 դմ, 5 դմ, 8 դմ և 9 դմ կողմերով քառանկյան
պարագիծը։

3+5+8+9=25 դմ

3․Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 16 է։

16×2=32

4․Քառակուսու պարագիծը 28 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։

28:4=7 սմ

5․Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու
մակերեսը։

24:4=6 սմ

6*6=36 սմ քա

6․Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու
կողմը։

9*9=81

Կողմը 9

7․Քառակուսու 3 կողմերի գումարը 18 սմ է։ Որքա՞ն է այդ
քառակուսու 1 կողմը։

18:3=6 սմ

8․Քառակուսու 3 կողմերի գումարը 21 սմ է։ Որքա՞ն է այդ
քառակուսու մակերեսը։

21:3=7 սմ
7×7=21 սմ

9․ Ուղղանկյան լայնությունը 5 սմ է, իսկ երկարությունը 4 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը։

5+4=9 սմ
9+5=14 սմ

10․ Հաշվի՛ր 15սմ և 11 սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու
մակերեսը։

P=15+15+11+11=52
S=15×11=165 սմ

Գործնական աշխատանք տանը․

Սիրելի սովորողներ, հաշվեք ձեր սենյակի հատակին փռված ուղղանկյունաձև գորգի մակերեսն ու պարագիծը։

 Հաշվեք խոհանոցի հատակի քառակուսաձև սալիկի մակերսն ու պարագիծը։ 1 սալիկի մակերեսը   բազմապատկեք հատակի  խոհանցի հատակի սալիկների քանակով, արդյունքում կպարզեք խոհանոցի  հատակի մակերեսը։

Պարզեք նաև, ձեր տանը գտնվող ամենամեծ և ամենափոքր ուղղանկյունաձև սեղանների մակերեսների տարբերությունը։ 

Հաշվեք ձեր սենյակի հատակին փռված գորգի մակերեսն ու պարագիծը։ Հաշվեք խոհանոցի հատակի քառակուսաձև սալիկի մակերսն ու պարագիծը։

Գործանական աշխատանքները վերածեք խնդիրների։

Նոյեմբերի 15

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար: Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում:
  2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին: Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր:
  3. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Բացասական հետևանքներից է այն, որ եվրոպացիները Աֆրիկայում ապրող սևամորթներին տանում էին Ամերիկա և այնտեղ վաճառում որպես ստրուկ:

Դրական հետևանքներից է այն, որ ապացուցվեց, որ Աֆրիկան առանձին մայրցամաք է:

Նոյեմբերի 15

Լեզվական արաջանդրանք 15.11.2022

1. Տվյալ արմատներով կազմեք  ՊԱՐԶ ԱԾԱՆՑԱՎՈՐ բառեր:

 Գիր-գրիչ, տուն-տնակ, երգ-երգիչ, գլուխ-գլխավոր, միս-մսոտ:

2.  Առանձնացրեք այն բառը կամ բառերը, որոնք Ա հոդակապ չունեն:

Մեծամիտ, դիմախաղ, մարդամոտ, գինեգործ, այգեպան, մորեղբայր, որդեկորույս:

3. Սյունյակներով գրեք պարզ, բարդ, և բարդ ածանցավոր բառերը:

Երկգլխանի, թզուկ, մարդաբոյ, հոգեմաշ, դժբախտ, անմարդաբնակ, կարիճ, լեռնային, շնագայլ, հայուհի, ձնագնդիկ, հողեղեն, դասացուցակ, տետր, նրբատաշ, անգլուխ, ստեղնաշար, դասագրքային, եկեղեցի:

պարզածանցավորբարդբարդ ածանցավոր
 դժբախտ
կարիճ
հայուհի
եկեղեցի
թզուկ
լեռնային
շնագայլ
հողեղեն
տետր
 մարդբոյ
հոգեմաշ
նրբատաշ
անգլուխ
  Երկգլխանի
անմարդաբնակ
դասացուցակ
ստեղնաշար
ձնագնդիկ
դասագրքային

4.Միացրու համապատասխան արմատները և նոր բարդ բառեր կազմիր:

Շուն
Մռայլ
Արդար
Մայր
Դաս
Ծաղիկ
Ջուր
Մատյան
Ձուկ
Միտք
Ամբար
Քաղաք
Զարդ
Դեմք