Նոյեմբերի 13

Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։
    P=5×4=20դմ
    S=5×5=25դմ քառ
  2. Քառակուսու պարագիծը 28 դմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    28:4=7դմ
  3. Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    7×7=49
  4. Հաշվի՛ր 25 սմ և 11 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
    P=2×25+2×11=50+22=72
    S=25×11=275
  5. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։
    P=14×2=28 սմ
  6. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 32 դմ է։
    P=32×2=64դմ
  7. Ուղղանկյան լայնությունը 8 սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
    8+2=10
    P=(10+8) x2=18×2=36 սմ
  8. Հաշվի՛ր 3 դմ, 4 դմ  և 5 դմ կողմերով եռանկյան պարագիծը։
    3+4+5=12 դմ
  9. Հաշվի՛ր 15 սմ, 14 սմ, 16 սմ և 17 սմ կողմերով քառանկյան պարագիծը։
    15+14+16+17=62 սմ
  10. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
    Հաշվի՜ր 455 սմ, 454 սմ, 456 սմ, 455 սմ կողմերով քառանկյան պարագիծը:
    455+454+456+455=1800 սմ
  11. Գործնական աշխատանք․

Սիրելի  սովորողներ,  կատարեք չափումներ ու  հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։

Դրա համար կատարեք հետևյալ քայլերը՝

  • Նախ նշեք, թե հյուրասենյակի հատակը ինչպիսի երկրաչափական պատկեր է։
    ուղղանկյուն
  • Մատրի(չափերիզի) միջոցով չափեք հյուրասենյակի հատակի լայնությունն ու երկարությունը։
  • Հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։
    ետին երկարություն 5 մետր
    լայնություն 3 մետռ 56 սմ
  • Կատարեք ֆոտոշարք, որտեղ երևան, թե ինչպես եք կատարում չափումները։
  • Արդյունքը ֆոտոշարքի հետ միասին տեղադրեք բլոգում։
Նոյեմբերի 13

Իմ դպրոցի հրաշալիքները

Բարև ձեզ, ես Լևոնն եմ: Ես սովորում եմ Արևմտյան դպրոցում: Փորձեմ ներկայացնել իմ դպրոցի հրաշալիքները իմ աչքերով:

Հրաշալիքներից մեկը իմ ընկերներն են, ովքեր շատ ընկերասեր են և խելացի:

Հաջորդ հրաշալիքը իմ ուսուցիչներն, են ովքեր բարի են, համբերատար և շատ զարգացած:

Ինձ համար երրորդ հրաշալիքը ընտրությամբ գործունեության հնարավորությունն է:

Ես ընտրել եմ խաղերի ստեղծում, որը շատ սիրում եմ և շատ հետաքրքիր է ինձ համար:

Հաջորդ հրաշալիքը լողավազաններն են, որտեղ մենք լողանում ենք:

Հաջորդ հրաշալիքը ագարակն է և կենդանիները,

Ես հրաշալիք եմ համարում նաև տեխնոլոգիան:

Ուրիշ շատ հրաշալիքներ կան իմ դպրոցում, ես շատ եմ սիրում իմ դպրոցը:

Նոյեմբերի 13

Ավ․ Իսահակյան «Եղնիկը»

ԵՂՋԵՐՈՒՆԵՐ ԵՎ ԵՂՆԻԿՆԵՐ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Հանդ-Դաշտ
    Պատշգամբ-Շենքի պատի արտաքին
    Մակաղ-Ոչխարների կեսօրվա հավաքատեղը
    Հանգչել-վառվել
    Մատաղ-Չափահասության չհասած
    Մտերմատցնել-Մոտիկացնել
    Անդուլ-Ընդհատել
    Անթարթ-Աչքերը չթարթող
  2. Նկարագրի՛ր եղնիկին:
    Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորուկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  3. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:

Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
    Ամեն եակի համար ամենալավը իր հայրենի տունն է:
  2. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
    Հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
  3. Ըստ քեզ ինչո՞ւ եղնիկը հեռացավ անտառ:
    Քանի վոր կարոտել էր իր հայրիկին, մայրիկին, ընկերների հետ վազքին:
  4. Ի՞նչ ես կարծում՝ եղնիկը հե՞շտ կհարմարվի վայրի բնության մեջ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Այո կարող է ապրել անտառում , քանի որ կարող է արագ վազել և կարող է դիմանալ: