Սեպտեմբերի 27

Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Մենք երեխաներով գնացել էինք ճամփորդության։ Գագիկի հետ խոսելով, հանգստանալով բարձրանում էինք սարը: Երբ հոգնում էինք, նստում էինք հանգստանալու: Երկար քայլելուց հետո հասանք տեղ: Հաց կերանք, նկարվեցինք ու բարձրացանք վանքը: Երբ հանգստացանք, իջանք ներքև՝ մեր ավտոբուսների մոտ:

Կար մի աղջիկ, անունը` Ծաղիկ։ Մի իշխան նրան էր սիրում և ուզում էր ստիպելով ամուսնանալ նրա հետ։ Ծաղիկը թաքնվել էր քարանձավում։ Հովիվը տեսել էր նրան, բայց երբ իշխանը հարցրեց տեղը, հովիվն ասաց: Ծաղիկն իրեն ցած գցեց, իսկ հովիվն ու իր ոչխարները քար դարձան: Քարանձավից հոսող ջուրը Ծաղկի արցունքներն են: